s.

hair;
horse-hair;
mane;
czar.

• «խոյ, նոխազ». գիտէ միայն Քաջու-նի, Գ. 147. աղբիւրը անյայտ է։

• , ի հլ. «մազ, մազեղէն» Մագ. Վստկ. Չ3. «ձարմաղ» Տաթև. ամ. 348 (ձարով մա-ղեմք զալերս). որից ձարաձև «մազակերպ» Մագ. թղ. 137. ձարի «մազոտ, թաւ» Կոչ. 327. ձարմաղ «ձիու մազով շինուած բարակ մաղ» ԱԲ. ձարխոտ «մի տեսակ բոյս, ca-pillus Veneris L, հերք Աստղկան կամ adi-antum» Բժշ. (այսպէս Seidel 162, իսկ ըստ Տիրացուեան, Contributo § 517 erigeron ac, re L), դիւաձար կամ գետնի ձար «ձարխոտ» Բժշ. (ըստ Տիրացուեան, անդ. § 8 asple-nium trichomanes L)։

• ՆՀԲ նոյն ընդ հյ. հեր, արաբ. [arabic word] sa'ar, լտ. crines։ Տէրվ. Նախալ. 56 յն. χερσος «թանձր, կարծր», լտ. hir-sutus «փշոտ, խռուահեր, ձաղկահեր» ձևերի հետ՝ հնխ. ghars արմատի պար-զական ghar ձևից։ (Այս արմատը ըստ իս տալիս է ձառ, որի մասին տե՛ս վե-րը)։ Karolides, Гλ. συγϰρ. 93 կապա-դովկ. čares «բուրդ», յն. ϰείρω «խու-զել», լտ. čaro «բուրդ գզել», սանս. car «ծեծել» բառերի հետ։ Patrubány SA 1, 17 և 2, 13 հունգ. szōr «մազ», չե-րեմ. šar «ձիու մազ», վօգուլ. šar, sayr «մազ»։ Petersson K7 47 258 և Ar.ս Arm. Stud. 16, 26 կրկնում է անկախա-բար Տէրվիշեանի մեկնութիւնը, որ յի-շում է նաև Pokorny 1, 610։ Պատա-հական նմանութիւն ունին գնչ. lar «մազ, ստև», բոհեմ. cir «մազ», cir-bari «մօրուք», ասոր. [syriac word] sa'rā «մազ»։

• ԳՒՌ.-Անկախ ձևով ունինք Տփ. ձար «ձիու մազ», Խրբ. ձ'ար (պահուած միայն Պապուդ ձարը հայհոյանքի մէջ), Ալշ. Երև. ձ'ար «ձիու մազ՝ մաղ շինելու համար», Երև ձ'ար «խաղողի խիղբ» (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 410), Հմշ. ձ'ար «կաթի քամիչ», խոյ ծmր «թռչուն բռնելու ցանց» (նոյն է ձար «թակարդ» բառը Արճէշում՝ ըստ Ա-մատ. Հայոց բառ ու բան 410).-նոյնից կազմուած են ձար-ձար Երև. «ցանղառ մա-զերով», ձարձրիլ Մկ. Մշ. Պլ. Վն. որ և ձարձրուիլ Վն. ձանձրուիլ Վն. «շորը հնա-նալով մազերը թել թել դուրս գալ». բայց յատկապէս ձարմաղ «մազէ շինուած մաղ» (Ախց. ձ'արմաղ, Մշ. ձ'արէմաղ, Սեբ. ձ'էրէ-մաղ, Մկ. ბmրmմաղ, Սվեդ. ցիւրմիւղ, Ոզմ. ձ'mրմաղ), որից ձարմաղել «ձարմաղով մա-ղել»։

• ՓՈԽ.-Լազ. ծարի «ձիու պոչի մազ. 2. բաշով շինուած ցանց». վրաց. ზარი զա-րի, მარი ❇ ձարի «բազէ որսալու ցանց», გაწარი գածարի «թռչուն բռներու ցանց»։-

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բարձարու լինիմ

Գանձարան (աց)

Դարձարածութիւն (ութեան)

Դարձարան

Թանձարագոյն

Խանձարուր (արրոց)

Խանձարրապատ

Խանձարրեմ (եցի)

Հանդերձարան

Հանդերձարար (աց)

Ձարի

Ձարխոտ (ոյ)

Ձարմաղ

Ձարուհի

Նախանձարկու

Սանձարար

Սանձարարականն

Սանձարկու (աց)

Սանձարկութիւն (ութեան)

Սանձարձակ

Voir tout